Մատչելիության հղումներ

Մոսկվայում տեղի կունենա «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը


Տասնյակ միլիոնավոր մարդիկ շաբաթ երեկոյան ուղիղ եթերում կհետեւեն «Եվրատեսիլ - 2009» երգի մրցույթի 54-երորդ եզրափակիչ փուլին, որն այս տարի անցկացվում է Ռուսաստանի մայրաքաղաքում:

Այսօր Մոսկվայում բեմ կբարձրանան 25 երկրների ներկայացուցիչները: Հաղթողը կորոշվի մասնագիտացած ժյուրիի եւ հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքների համադրման միջոցով: Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնեն Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը` «Ջան, ջան» երգով:

Մոսկվան շահեց «Եվրատեսիլ» մրցույթն անցկացնելու իրավունքը անցած տարի Բելգրադում Ռուսաստանը ներկայացնող երգիչ Դիմա Բիլանի հաղթանակի շնորհիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG