Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչին



Մայիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին։

Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպան ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ մայիսի 7-ին Պրահայում կայացած գագաթաժողովին “Արեւելյան գործընկերություն” ծրագրի մեկնարկը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG