Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Մադրիդում մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 119-րդ նիստին, ինչպես նաեւ հանդիպումներ ունեցել եվրոպական մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:
Նիստին, որը տեղի էր ունենում Եվրախորհրդի ստեղծման 60-ամյակի միջոցառումների շրջանակներում, մասնակցում էին կազմակերպության անդամ 47 երկրների, 5 դիտորդ երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ, ԵԽ-ի խորհրդարանական վեհաժողովի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահները:
Նիստի բացմանը մասնակցել եւ ողջույնի խոսքով է հանդես եկել Իսպանիայի արքայազն Ֆելիպեն:
Նախարարների կոմիտեի նիստին իր ելույթում Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է Եվրոպայի խորհրդի դերը կայուն եւ խաղաղ մայրցամաք կառուցելու գործում, անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, մասնավորապես` քննադատելով Ադրբեջանի «ապակառուցողական» դիրքորոշումը եւ հույս հայտնելով, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի նման մոտեցումից եւ դադարեցնի ռազմատենչ եւ հայատյաց քարոզչությունը, ապա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները կարող են մոտեցնել կողմերի դիրքորոշումները եւ հանգեցնել խնդրի կարգավորմանը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանի հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդի նախագահությունը ստանձնող Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարի, Լիտվայի արտգործնախարար Վիգաուդաս Ուզասկուսի, Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Կալմի-Ռեյի, Պորտուգալիայի Եվրոպական հարցերով պետական քարտուղար Թերեզա Ռիբեյրոի, Հունգարիայի արտգործնախարար Պետեր Բալաշի եւ Սերբիայի արտգործնախարար Վուկ Յերեմիչի հետ:
Ավարտելով այցելությունը Մադրիդ` Հայաստանի արտգործնախարարը վերադարձել է Հայաստան: