«Կապիտալ»-ի հարցազրույցում Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը ասել է. - «Հայ - թուրքական եւ հայ - ադրբեջանական հարաբերությունները զարգանում են նույն տրամաբանությամբ եւ նույն ընթացքով: Մեկ բան ակնհայտ է. ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքի եւ արդյունքների տեսակետից առաջնահերթ նշանակություն ունեն հայկական կողմի վարքագիծն ու քայլերը: Թուրքիան չէր ունենա այս հաջողությունները, եթե Հայաստանը հայ - թուրքական հարաբերություններում լիներ ավելի շրջահայաց եւ նախապատրաստված: Հայաստանը պետք է ամեն բան անի, որ ԼՂՀ-ն դառնա բանակցությունների լիարժեք կողմ, որի իրավունքը որեւէ մեկը չի կարող խլել նրանից: Իսկ «Ճանապարհային քարտեզն» ակնհայտ է, որ ենթադրում է համաձայնեցված փաստաթղթի գոյություն: Հայաստանի իշխանություններն այն թաքցնում են, իսկ համաձայնեցված փաստաթղթերը չեն թաքցնում: Նման ո՛չ նորմեր, ո՛չ էլ ավանդույթներ չկան: Անկախ այն բանից, թե ինչ է պարունակում այդ «քարտեզը», այն պետք է հրապարակվի: Փաստաթղթի հրապարակումը Հայաստանի իշխանությունների պարտականությունն է: Անկեղծ ասած՝ երբ մի բան նման ջանասիրությամբ թաքցվում է, դժվար է հավատալ, որ դա լավ բան է»:
«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է Հայաստանի արտաքին քաղաքատնտեսությունը: Թերթը գրում է. - «Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը մեծ փողեր են խոստացել Հայաստանին` ընդհանուր առմամբ մոտ 1,1 միլիարդ դոլար: Ճիշտ է, առայժմ այդ փողերը չեն երեւում: Միջազգային կառույցներից ակնկալվող գումարների ճանապարհը բավականին փշոտ է: Որքան էլ գործող իշխանությունները հերքեն, այդուհանդերձ, այդ գումարների տրամադրումը ուղղակիորեն կախված է հայ - թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման` ընթացող զարգացումներից: Գրեթե նույն ռեժիմի մեջ է Ռուսաստանի խոստացած 500 միլիոն դոլար վարկը: Վարկը խոստացվել էր դեռ այս տարվա սկզբին, բայց մինչ օրս չի տրվել: Մեր կառավարությունում այդ փողը տրամադրելու աղոտ հույսեր են առաջացել այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց մասնակցել ՆԱՏՕ-ի` Վրաստանում անցկացվող զորավարժություններին: Բայց սրանք տեսական պնդումներ են: Գործնականն այն է, որ փող չկա»:
«Ժամանակ»-ը անդրադառնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցի կրկին արծարծմանը` գրելով. - «Հարցը հետեւյալն է. հնարավո՞ր է, արդյոք, խաբել ԵԽԽՎ-ին: Խոշոր հաշվով, իհարկե, հնարավոր է խաբել ցանկացածին` մի դեպքում առավել հեշտությամբ, մյուս դեպքում` ավելի դժվար: Կոնկրետ Եվրախորհրդին խաբելը երեւի թե Հայաստանի իշխանությունների համար մեծ դժվարություն չի ներկայացնի, քանի որ առկա է խաբելու համար ամենակարեւոր հանգամանքը` խաբվելու ցանկությունը: Չունենալով երկրում իրական, խորքային բարեփոխումներ իրականացնելու ռեսուրս, քանի որ դրա համար անհրաժեշտ է հանրային լեգիտիմությունը, իշխանությունը պետք է որ ամեն ինչ անի բարեփոխման իմիտացիայի համար, որպեսզի պահպանի ԵԽԽՎ-ի հետ (եւ ոչ միայն նրա հետ) բնականոն հարաբերությունը: Անհասկանալի է, թե ինչու է ցանկանում խաբվել ԵԽԽՎ-ն: Կամ Հայաստանում չափազանց հյուրընկալ են վերաբերվում եվրոպական պատվիրակություններին, ինչը կուրացնում է նրանց, կամ եվրոպական պատվիրակությունները ժողովրդավարության անվան տակ ուղղակի լուծում են քաղաքական շատ կոնկրետ խնդիրներ: Անիմաստ, եթե ոչ սխալ է հայաստանյան իրականության փոփոխությունը պայմանավորել հայ - եվրոպական հարաբերությամբ եւ ընդհանրապես` հայ - եվրոպական, հայ - ամերիկյան, հայ - կոնգոյական եւ այլոց հետ հարաբերություններով: Հայաստանի իրականությունը փոխելու միակ գործոնը կարող է եւ պետք է լինի Հայաստանի հասարակության կամքը»:
«Առավոտ»-ի խմբագրականը անդրադառնում է քաղաքական գործիչների դատավարություններին` գրելով. - «Մարդը պետք է վերջնականապես կորցնի իր խիղճն ու արժանապատվությունը, որպեսզի դատարանում տրված ուղիղ հարցին պատասխանի, ասենք՝ «այո, պարոն Ոսկերչյան, ես լսեմ եմ, որ դուք բռնության կոչ եք արել»: Վկաների մեջ նման զոմբիացած մարդիկ, բարեբախտաբար, չկան կամ՝ գուցե շատ քիչ են: Ինչքան էլ իրավապահները նրանց «մշակեն», սպառնան, վախեցնեն, նորմալ մարդիկ, այնուամենայնիվ, հասկանում են, որ կյանքն այս դատավարություններով չի ավարտվելու, եւ վաղը նրանք ստիպված են լինելու նայել իրենց երեխաների, ընկերների, հարեւանների աչքերին: Այդպիսով, զանգվածային անկարգությունների գործերը բոլորի աչքի առաջ են, եւ որքան շուտ մեր դատավորներն ու դատախազները կարողանան այդ գործերը ինչ-որ ձեւով «փաթաթել», այնքան լավ՝ առաջին հերթին հենց նրանց համար»: