Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչը


Մայիսի 13-15-ը Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում Բրայան Ֆոլը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքական եւ տարածաշրջանային անվտանգության գծով վերլուծաբանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Միացյալ Թագավորությունում ուսանած շրջանավարտների եւ Սլավոնական համալսարանի ուսանողների հետ:

Բրայան Ֆոլի հետ միասին Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության արտգործնախարարության Ռուսաստանի, Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի վարչության Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Սայմոն Թիլերը:

Սայմոն Թիլերը կայցելի նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ կհանդիպի Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG