Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոն հրաժարական է ներկայացրել Ֆրանկֆուրտում տեղի ունեցած սկանդալի պատճառով:
Մայիսի 6-ին Ֆրանկֆուրտի օդանավակայանում գերմանական ոստիկանություն թույլ չէր տվել Լուցենկոյին եւ նրա 19-ամյա որդուն նստել Սեուլ թռչող օդանավը, քանի որ երկուսն էլ անսթափ վիճակում էին: Ի պատասխան, նախարարը եւ նրա որդին անկարգություններ էին սկսել, եւ ոստիկանությունը ձերբակալել էր նրանց:
Հրաժարականի տեքստում, որը ուկրաինական խորհրդարանի այսօրվա նիստում ընթերցել է Գերագույն ռադայի խոսնակ Վոլոդիմիր Լիտվինը, Լուցենկոն պնդել է, թե զոհ է դարձել «ճղճիմ իրավիճակի, որը Ուկրաինայի ներքին գզվռտոցների պատճառով ուռճացվել է` հասցվելով քաղաքական սկանդալի»:
Համաձայն երկրի Սահմանադրության` նախարարների նշանակումը եւ հրաժարականը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից: