Մատչելիության հղումներ

Վորոնինը ընտրվեց Մոլդովայի խորհրդարանի նախագահ


Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը, ում լիազորությունների երկրորդ ժամկետը ավարտվում է, այսօր ընտրվել է երկրի խորհրդարանի նախագահ:

Մոլդովայի կոմունիստ առաջնորդը խորհրդարանի քվեարկության արդյունքում ստացել է պահանջվող 52 ձայները: Ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները:

Սահմանադրությունը Վորոնինին հնարավորություն չի տալիս երրորդ անգամ առաջադրվել երկրի նախագահ, եւ այժմ խորհրդարանը պետության նոր ղեկավար է ընտրելու:

Երկրի նախագահի իրենց թեկնածուի հաղթանակն ապահովելու համար կոմունիստներին խորհրդարանում չի բավարարում ընդամենը մեկ ձայն:

Անցած ամիս Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրությունները ավարտվեցին քվեարկության արդյունքները բողոքարկող ընդդիմության եւ իրավապահների միջեւ բախումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG