Անդրադառնալով Ղարաբաղի կարգավիճակի հարցին` Բրայզան ասել է. - «Այս պահին չեմ կարող ասել` ինչ կլինի Ղարաբաղի հետ, սակայն մենք գիտենք, որ այն նոր վիճակ կունենա, եւ այժմ բանակցություններ են ընթանում այն հարցի շուրջ, թե ինչպես է այդ վիճակը որոշվելու»:
Lրագրողի ճշգրտող հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղը նոր կառուցվածք է ունենալու, Մեթյու Բրայզան պատասխանել է. - «Նոր, կարելի է ասել, քաղաքական կառուցվածք»:
«Ադրբեջանի նախագահը Մոսկվա կատարած այցի ընթացքում շատ կառուցողական հայտարարություններ արեց այս խնդրի շուրջ. նախ ասաց, որ պետք է Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցք լինի, ինչը հսկայական քայլ է դեպի առաջ: Բացի այդ, Ալիեւը խոսեց Ղարաբաղի ժողովրդի ինքնավարության իրավունքի մասին: Մինչ այդ ե’ւ նա, ե’ւ ադրբեջանցի մյուս պաշտոնյաները հայտարարում էին, թե ղարաբաղյան վարչակազմը հանցագործ է եւ ապօրինի, այժմ` Ալիեւը խոսում է ինքնավարության իրավունքի մասին, ինչը նշանակում է, որ քայլ առ քայլ պատրաստում է իր հասարակությանը փոխզիջումների, որոնք դժվար են, սակայն, ես հուսով եմ, լինելու են», - ասել է Մեթյու Բրայզան:
Ընդգծելով, որ ի տարբերություն Վրաստանի` Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են, Բրայզան ասել է. - «Մեր կարծիքով, կարեւոր է, որ վերջնական որոշման մեջ ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չգործադրման սկզբունքները հավասարակշված լինեն: Դա հնարավոր, թեեւ շատ դժվարին խնդիր է, եւ հենց այդ պատճառով է, որ բանակցությունները այսքան երկար են շարունակվում: Սակայն ես զգում եմ, որ մենք առաջ ենք շարժվում: Եվ մեր տեսանկյունից, կարեւորն այն է, որպեսզի վերջնական որոշումը ընդունելի լինի մեր բոլոր գործընկերների համար: Եվ մենք կարող ենք այս ոլորտում շատ լավ համագործակցել Ռուսաստանի հետ»:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, միեւնույն ժամանակ, հույս է հայտնել, թե մեկ ամսից Սանկտ Պետերբուրգում նախատեսվող հանդիպման ընթացքում շատ հնարավոր է, որ նախագահները բեկում արձանագրեն: «Գուցե նրանք բեկումնային քայլ չկատարեցին վերջին` պրահյան բանակցություններում, սակայն հիմք դրեցին դրա համար», - ասել է Մեթյու Բրայզան:
Մինսկի խմբի ռուսաստանցի համանանախագահ Յուրի Մերզլյակովը եւս վստահեցրել է, թե իրենք բեկում են ակնկալում նախագահների առաջիկա հանդիպումից. - «Մենք` համանախագահներս, առաջընթաց ենք ակնկալում այն հարցերի շուրջ, որոնք դեռեւս համաձայնեցված չեն. դա ընդամենը 4 հարց է, կամ 4 հիմնարար սկզբունք, որոնց մեծ մասի վերաբերյալ կա փոխըմբռնում»:
Ռուսաստանցի համանախագահը հրաժարվել է մանրամասներ հաղորդել, թե, այդուամենայնիվ, որ հարցերի շուրջ են կողմերն արդեն համաձայնության եկել:
«Բանն այն է, որ բանակցություններն ընթանում են «քանի դեռ ամեն ինչ չի համաձայնեցվել, ոչինչ չի համաձայնեցվել» սկզբունքով», - ասել է Մերզլյակովը եւ հույս հայտնել, թե մոտ ապագահում արդեն նախագահները հայտարարության կամ հռչակագրի տեսքով կներկայացնեն` ինչ հիմքի վրա է մշակվելու կարգավորման համաձայնագիրը:
Իսկ հարցին, թե որքանով են փոխկապակցված Ղարաբաղի հարցն ու հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը, ամերիկացի համանախագահը պատասխանել է. - «Մենք կարծում ենք, որ այդ գործընթացները իրարից անջատ են եւ զուգահեռ, մենք կարծում ենք, որ հարցերը իրար օգնում են եւ ընդհակառակը, սակայն դա չի նշակակում, թե դրանք պաշտոնապես կապակցված են. դրանք առանձին հարցեր են»:
«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը միանգամից չի բացվի. գործընթացը սկսվում է երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացմամբ, եւ քայլերից մեկն այդ գործընթացում սահմանի բացումն է: Սակայն դա հետո` մի քանի ամիս անց: Այժմ մենք մի փոքր ժամանակ ունենք հայ - ադրբեջանական բանակցություններում բեկում արձանագրելու համար», - ասել է Բրայզան:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տեսանկյունից կարեւորն այն է, որ Ղարաբաղյան խնդրի լուծումը ոչ մի դեպքում գերի չդառնա հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը», - իր հերթին, ասել է Յուրի Մերզլյակովը:
Ռուսաստանցի համանախագահի խոսքերով, Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ խաղաղ համաձայնագրի ընդունումից հետո նախատեսվում է, որ տարածաշրջանի բոլոր ճանապարհները կբացվեն: