Հայաստանի նախագահը երկուշաբթի օրը ընդունել է հասարակական գործիչ, Խաղաղության հիմնադրամի վարչության նախագահ, շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Անատոլի Կարպովին։
Անատոլի Կարպովի խոսքով` 1983 թվականից գործող Խաղաղության հիմնադրամը մասնաճյուղեր ունի աշխարհի 27 երկրներում եւ բազմաբնույթ գործունեություն է ծավալում։ Նա նշել է, որ 1988 2վականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հիմնադրամն առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեց աղետյալներին։
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Կարպովն ասել է, որ մտադիր են հոկտեմբեր ամսին Հայաստանում կազմակերպել ռուսական մի շարք ձեռնարկությունների արտադրանքի ցուցադրությունը։