Մատչելիության հղումներ

Բան Կի-մուն. «Անկախ մամուլը հզորագույն արտահայտման միջոցներից է»


«Երբ կառավարությունը ճնշում է իր ժողովրդին եւ թաքնվում հետաքննությունից, անկախ մամուլը հզորագույն արտահայտման միջոցներից է չարագործությունը բացահայտելու եւ հասարակության վստահությունը պաշտպանելու համար», - ասված է Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձում, որը տարածել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը: - «Երբ մարդիկ դեմ են առնում խտրականության եւ մեկուսացման, մամուլի հասանելիությունը կարող է նրանց ձայն տալ եւ ստեղծել պայմաններ իրենց խնդիրների մասին իրազեկելու»:

«Գլոբալ ճնշող մարտահրավերների դարաշրջանում, մամուլի միջոցով տեղեկատվության եւ մտքերի ազատ փոխանակությունը` ընդհանուր «խնդիրների» շրջանակում, կարող է միացնել մարդկանց եւ երկրների», - ընդգծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

«Մամուլի ազատության համաշխարհային օրը, եկե'ք հիշենք այն լրագրողներին, խմբագիրներին եւ մամուլում աշխատող այլ մասնագետներին, ովքեր սպանվել են իրենց թղթակցությունների պատճառով: Անպատժելիությունը, որ հաճախ հետևում է այդպիսի սպանություններին, ցույց է տալիս լրագրողների պաշտպանության համար պաշտոնական մտահոգության պակաս եւ ակնհայտ արհամարհանք իրենց կարեւորագույն աշխատանքի հանդեպ: Բազմաթիվ այլ լրագրողներ հյուծվում են բանտախցերում` ընդամենը իրենց աշխատանքն անելու համար», - ասված է Բան Կի-մունի ուղերձում:

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հավաստում է, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն «անկախ սահմաններից, ցանկացած լրատվամիջոցի միջոցով, տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ հաղորդելու»: Եկե'ք վերահաստատենք ժողովրդավարության, զարգացման եւ խաղաղության սկզբունքների, մեր կարեւորագույն խոստումը», - կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG