Մատչելիության հղումներ

Քաղաքական գիտությունների Հայաստանի ասոցիացիան խնդրում է ազատ արձակել մարտիմեկյան դեպքերի առնչությամբ կալանավորվածներին


Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին` ներկայումս ազատազրկման մեջ գտնվող 2008 թ. մարտի 1-ի դեպքերի մասնակիցներին ներում շնորհելու խնդրանքով:

«Ներում շնորհելու Նախագահի որոշումը կլինի պետության ղեկավարին արժանի պատասխանատու քայլ` միտված հասարակության շահագրգիռ բոլոր խմբերի միջեւ ներքաղաքական երկխոսության առաջ մղմանը` ուղղված ողջ ժողովրդի ջանքերի համախմբմամբ Հայաստանի ազգային անվտանգության եւ կայուն, ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունների շուրջ համահայկական կոնսենսուսի ձևավորմանը», - ասված է այսօր հրապարակված դիմումում, որը ստորագրել է Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանը:

«2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորվածներին ներում շնորհելու Ձեր որոշումը կլինի բարի կամքի դրսեւորում` ուղղված ազգային ջանքերի համախմբմամբ մեր պետության զարգացմանը, միջազգային ասպարեզում նրա դրական իմիջի ամրապնդմանը, ինչպես նաեւ ողջ հասարակության ջանքերով ազգային անվտանգության ապահովմանը», - նշված է նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմումում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG