Մատչելիության հղումներ

ԵՄ-ի ներսում կարող են վերականգնվել սահմանային ուղեկալները


Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Շենգենյան համաձայնագրում փոփոխություններ կատարելու եւ Եվրամիության երկրների միջեւ որոշ սահմանային ստուգումներ կատարելու հնարավորությունը:

Այս մասին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին ուղղված նամակում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Վերջերս Ֆրանսիան արգելել էր Իտալիայից լիբիացի ապօրինի փախստականներով գնացքների մուտքը, ինչը փոխադարձ մեղադրանքների պատճառ էր դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG