Մատչելիության հղումներ

Եմենի նախագահը հրաժարվում է ստորագրել հակաճգնաժամային համաձայնագիրը


Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը հրաժարվել է ստորագրել իշխանությունների եւ ընդդիմության միջեւ համաձայնագիրը ճգնաժամից դուրս գալու մասին:

Պարսից ծոցի մի շարք արաբական երկրների միջնորդությամբ կազմված փաստաթուղթը, որը նախատեսում է Սալեհի հրաժարականը` նրա անձեռնմխելիության պահպանմամբ, պետք է ստորագրվեր կիրակի օրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում:

Եթե 33-տարի Եմենը կառավարած Սալեհը ստորագրեր փաստաթուղթը, նա կդառնար 3-րդ արաբական երկրի ղեկավարը, ով հեռացվում է իշխանությունից վերջին ամիսներին սկսված արաբական ապստամբությունների ճնշման ներքո:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG