Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցերը Սիրիայում ահագնանում են



Անվտանգության ուժերը նոր ձերբակալություններ են իրականացրել Սիրիայի Դերաա քաղաքում, որն արդեն երկրորդ ամիսն է՝ դարձել է հակակառավարական ցույցերի կենտրոն։ Ավելի վաղ՝ երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, ոստիկանները կրակ էին բացել ցուցարարների ուղղությամբ. զոհվել էր առնվազն վեց մարդ։

Ընդդիմությունը կոչ է անում մեկշաբաթյա բողոքի ակցիաներ սկսել խոշորագույն քաղաքներում՝ նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականի պահանջով։

Միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է վարչակազմի գործողությունները։ Եվրամիությունը պնդել է, թե մտադիր է պատժամիջոցներ կիրառել Դամասկոսի նկատմամբ, այդ թվում՝ Էմբարգո սահմանել այդ երկրին զենքի մատակարարումների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG