Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը կմեկնի Շվեյցարիա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա:

Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյի, Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ: Նախատեսված է նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Գրքի եւ մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, հայկական տաղավարում կծանոթանա Հայաստանի եւ Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, կդիտի «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը: Նա ներկա կգտնվի նաեւ հայ մատենագրության թվանշային գրադարանի շնորհանդեսին, կայցելի ժամանակակից արվեստի ցուցահանդես:

Մեկ ամիս առաջ Հայաստան էր այցելել Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG