Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ. «Ադրբեջանի վարքագիծը արժանի է ամենախիստ դատապարտման»


Հայաստանի արտգործնախարարությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել վերջին երկու օրվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից երեք հայ զինծառայողների սպանության կապակցությամբ:

«Ադրբեջանի դրսեւորած այս արկածախնդիր գործելաոճի պատճառով ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է ստեղծում՝ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա», - ասված է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հայտարարությունում: - «Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարհել միջազգային տարբեր ատյաններից եւ երկրներից հնչող հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, վստահության ամրապնդման եւ միայն խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու վերաբերյալ կոչերը»:

«Այս վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG