Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը կմեկնի Բրյուսել


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին:

Նիստին մասնակցելու են Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նախատեսվում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտի ստորագրում եւ կանոնակարգի ընդունում: Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ուղերձով:

Նախատեսվում է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի առանձնազրույցը Եվրախորհրդարանի նախագահի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG