Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է, որ մերձեցումը եվրոպական ընտանիքի հետ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է, եւ այդ համագործակցությունը տարեցտարի առավել ընդլայնվում եւ ամրապնդվում է:
Ֆյուլեն, իր հերթին, գոհունակություն է հայտնել ԵՄ - Հայաստան դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ:
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերին, Ասոցացման համաձայնագրի բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հաստատման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներին:
Բանակցությունների օրակարգում էին Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Ղարաբաղյյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ երկուստեք շեշտվել է, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնահարցի խաղաղ, բանակցային կարգավորումը այլընտրանք չունի:
Հանդիպմանը հաջորդել է Նալբանդյանի եւ Ֆյուլեի համատեղ ասուլիսը: