Մատչելիության հղումներ

Մարոկոյի Մարակեշ քաղաքում պայթյունից 15 մարդ է զոհվել


Մարոկոյի Մարակեշ քաղաքում երեկ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 15 մարդ, որոնցից 11-ը` արտասահմանցիներ, ընդ որում 6-ը` Ֆրանսիայի քաղաքացիներ:

Զբոսաշրջիկների շրջանում հայտնի սրճարանում տեղի ունեցած պայթյունից 20 տուժածներից 2-ը ռուսաստանցիներ են:

Մարոկոյի իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչություն, սակայն առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չկան այն մասին, թե ով կարող էր այն կազմակերպել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG