Մատչելիության հղումներ

Ուկրաինան կարեւորում է Ղարաբաղյան խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով


Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, թե իր երկիրը առաջնորդվում է Ղարաբաղյան եւ «սառեցված» մյուս հակամարտությունները բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա լուծելու անհրաժեշտությամբ: Այդ մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

«Ինչպես գիտեք, 2013 թվականին Ուկրաինան կստանձնի ԵԱՀԿ-ի նախագահությունը: Ես ուզում եմ շեշտել, որ մենք հնարավորինս կաջակցենք «սառեցված» հակամարտությունների լուծմանը: Դա վերաբերում է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքին: Հուսով ենք, որ հակամարտող կողմերի քաղաքական կամքը հնարավորություն կտա ավարտել սկզբունքների համաձայնեցումը, որոնց հիման վրա էլ կգտնվեն հակամարտության լուծման ուղիները», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG