Մատչելիության հղումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ` Գառնու տաճարին


ՅՈՒՆԵՍԿՕ-ի գխավոր տնօրենի որոշմամբ եւ միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ՀՈՒՆԱՍՏԱՆ 2011 թվականի Մելինա Մերկուրի հեղինակավոր մրցանակը կիսելու են Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը եւ Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու մայիսի 24-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում` Փարիզում:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան Մելինա Մերկուրի միջազգային մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային լանդշաֆտի պահպանման եւ կառավարման բնագավառում:

Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր փոխանցվել Հայաստանի մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG