Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացումը, ռազմատենչ հռետորաբանությունը եւ իրավիճակը սրելու փորձերը վտանգում են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային կառույցների ջանքերը: Այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ներկայացնելով իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սեյրան Օհանյանը եւ Ռաուլ դե Լուցենբերգերը քննարկել են պաշտպանական ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հարցեր: