Մատչելիության հղումներ

Հայաստանում է Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը


Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Զուբակովին այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են հայ - ռուսական ռազմական համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

«Սեյրան Օհանյանը եւ Յուրի Զուբակովը գոհունակությամբ են արձանագրել, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը եւ Ռուսաստանը արդյունավետորեն համագործակցում են ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձեւաչափով` նշելով, որ հայ - ռուսական ռազմավարական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է մեծապես նպաստել տարածաշրջանի կայունության ու անվտանգության ամրապնդմանը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG