Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Վրաստանի իր պաշտոնակցին


Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Երեւանում է
please wait

No media source currently available

0:00 0:00:52 0:00
Ապրիլի 26-ին Երեւանում կայացան արտգործնախարար նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի բանակցությունները:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ողջունելով իր վրացի գործընկերոջը, Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ երկու երկրների միջեւ բարձր մակարդակով կանոնավոր շփումները հնարավորություն են ընձեռում վերահսկելու պայմանավորվածությունների իրականացումը, մշակելու համագործակցության նոր ուղղություններ եւ այս ամենը երկու հարեւան եւ բարեկամ երկրների միջեւ հաստատված ամուր փոխհարաբերությունների վկայությունն են:

«Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արդեն կայացել են Վրաստանի նախագահի և վարչապետի այցերը Երեւան: Վերջերս այստեղ էին ներքին գործերի, պաշտպանության եւ տրանսպորտի նախարարները: Այցելությունների այս ինտենսիվությունը վկայում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության ոչ միայն ծավալուն բովանդակության, այլեւ իրական բարեկամական հարաբերությունների մասին» - ընդգծել է նախարար Նալբանդյանը։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Նախարարներն անդրադարձել են միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը։ Անդրադարձ է եղել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրներին:

Բանակցությունների օրակարգում էին նաեւ վիրահայությանը հուզող խնդիրները: Այդ առթիվ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Թբիլիսի իր վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը Թբիլիսիի Հայկական դրամատիկական թատրոնին վերանորոգման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ արդեն իրականություն է դառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG