Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարության նոր առաջարկը ուսանողներին


Պաշտպանության նախարարությունը նոր հնարավորություն է ընձեռում արական սեռի ուսանողներին. բուհն ավարտելուց հետո բանակ զորակոչվելու փոխարեն, նրանք կարող են ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որտեղ 1 տարի ուսանելուց հետո հնարավորություն կստանան արդեն լեյտենանտի կոչումով 5 տարվա պայմանագրային ծառայության անցնել սպայական հաստիքներում: ՊՆ ներկայացուցիչների մեկնաբանությամբ` այս ճանապարհով ցանկանում են համալրել զինուժը ավելի կիրթ սպայական կազմով:

Երեւանի պետական համալսարանում կազմակերպված հանդիպման ընթացքում, պաշտպանության նախարարության ներկայացուցիչերը ուսանողներին բարձր աշխատավարձ երաշխավորեցին զինվորական պաշտոններում: Համալսարանականներին առաջարկվեց ռազմական ինստիտուտում հմտանալ որպես մոտոհրաձիգներ, հրետանավորներ կամ թիկունիքի գծով սպաներ:

Ուսանողների մի մասին, սակայն, առաջարկը չհետաքրքեց. նրանք նախընտրում են 2 տարի ծառայել բանակում եւ վերադառնալով աշխատել իրենց մասնագիտությամբ:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG