Համաժողովի լիագումար նիստին մասնակցում էին ծրագրին մաս կազմող հետխորհրդային վեց պետություններից չորսի` Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Վրաստանի նախագահները: Մոլդովան եւ Բելառուսը ներկայացված էին փոխվարչապետների մակարդակով:
Նիստում ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով, մասնավորապես, ասաց. - «Այս օրը նշանակալից է Հայաստանի ժողովրդի, կարծում եմ նաեւ Արեւելյան գործընկերության մեջ ներառված մյուս երկրների համար: Անկախ նրանից, թե ինչ հեռանկար է մեզանից յուրաքանչյուրը տեսնում Միության հետ իր հարաբերություններում, ակնհայտ է մի բան` ունենք անցնելու մեծ ճանապարհ: Եվ ես ուզում եմ Հայաստանի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական հանձնաժողովին,Միության անդամ-պետություններին` այդ ճանապարհը միասին հաղթահարելու հրավերի համար: Սա տեսլականի վրա հիմնված քայլ էր, ապագային միտված որոշում: Մենք հասկանում ենք, որ դա հեշտ որոշում չէր Եվրամիության համար, հատկապես` գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Եվ, այնուամենայնիվ, Արեւելյան գործընկերությունը խիզախ նախաձեռնություն է: Այն երկուստեք պարտավորեցնող է, բայցեւ երկուստեք շահավետ: Մենք մտնում ենք այս գործընթացի մեջ մեր շուկաները փոխադարձաբար ավելի մատչելի դարձնելու, մեր քաղաքացիների եւ հասարակությունների միջեւ երկխոսությունը խթանելու, ապագան համատեղ կերտելու եւ մեր մշակույթները փոխհարստացնելու ձգտմամբ: Եվ ես հավատում եմ, որ դա մեզ հաջողվելու է»:
«Մեր օրերում «Եվրոպա» հասկացությունը դարձել է հանդուրժողականության, կառուցողական մոտեցման, խաղաղ լուծումների հոմանիշ: Մենք շատ ենք ուզում, որ Արեւելյան գործընկերությունն ուժեղացնի Եվրոպայի այդպիսի ընկալումը: Մենք ուզում ենք, որ այն հաջողությամբ պսակվի եւ ցույց տա, որ արժեքային համակարգի վրա հենված քաղաքականությունը կարող է տալ բացառիկ եւ անսպասելի արդյունք: Բայց դրան հասնելու համար պահանջվում է բոլորիս նվիրված եւ հետեւողական աշխատանքը», - հայտարարեց Հայաստանի նախագահը:
Նույն օրը ընդունվեց Արեւելյան գործընկերության հռչակագիրը, որի մասին փաստաթղթի հեղինակներից մեկը` Եվրամիության նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հայտարարել էր. - «Հռչակագրում այլ կարեւոր հարցերի հետ մեկտեղ կոչ է արվում հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները :Փաստաթղթի հեղինակները միանշանակորեն սատարում են ժողովրդավարացման, բարեփոխումներին ուղղված գործընթացները, աջակցություն են հայտնում քաղաքական համագործակցությանն ու անվտանգության խնդիրների շուրջ երկրների գործակցությանը»:
Արեւելյան գործընկերության ծրագրի իրագործմամբ Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա տարիներին սերտացնել կապերը նախկին խորհրդային վեց հանրապետությունների հետ:
Եվրամիության ղեկավարները նշում են, թե իրենց վերջնական նպատակը ծրագրի անդամ պետությունների հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելն ու վիզային հեշտացված ռեժիմ սահմանելն է:
Եվրամիության պաշտոնյաները իրենց լուրջ հաջողություններից են համարում նաեւ այն հանգամանքը, որ այս, իրենց բնորոշմամբ` ռազմավարական ծրագրում հնարավոր է եղել ընդգրկել միմյանց հետ հակամարտության մեջ գտնվող Հայաստանն ու Ադրբեջանը: Այդ մասին համաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:
Հետագայում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հստակեցրեց իր մոտեցումը` ասելով. - «Սա այսօր այն տեղը չէր, որտեղ պետք էր քննարկել հակամարտությունների հարցը: Այս ձեւաչափի նպատակը ընդհանրապես հակամարտությունների լուծումը չէ: Մենք, իհարկե, միանշանակորեն աջակցելու ենք սառեցված բոլոր հակամարտությունների կարգավորմանը»:
Եվրամիության պաշտոնյաների խոսքից զգացվում է, որ այս փուլում նրանք առավել մեծ ուշադրություն են դարձնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ծավալված երկխոսությանը:
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, մասնավորապես, հայտարարեց. - «Արդեն իսկ մեծ ծավալի աշխատանք այս հարցում կատարվել է: Բայց հարկ է հասկանալ, որ սա այն խնդիրն է, որը պետք է դառնա նաեւ երկու երկրների հանրային շրջանակների քննարկման առարկա: Այժմ մենք այդ փուլում ենք, սակայն քաղաքական ուղղությունը, որ ընտրել են երկու կողմերը, շատ հստակ է: Բազմաթիվ բանակցություններ արդեն իսկ կայացել են, եւ ես հույս ունեմ, որ դրանք որոշակի արդյունքի կհանգեցնեն»:
Շվեդ դիվանագետը մեկ անգամ եւս տարածաշրջանի պետություններին կոչ արեց բացել բոլոր փակ սահմանները:
«Երբ նայում եք քարտեզին, ապա հստակ երեւում է, որ Հարավային Կովկասը բնական տարանցիկ ուղի է իրենից ներկայացնում: Բայց այսօր Հարավային Կովկասի երեք ամենաերկար սահմանագծերը փակ են: Միայն այդ անոմալիան հաղթահարելու դեպքում տարածաշրջանը կկարողանա զարգանալ: Եվ դա ձեռնտու է լինելու ոչ միայն Հայաստանին, այլեւ Ադրբեջանին ու Վրաստանին», - ընդգծեց Սեմնեբին:
Գագաթնաժողովին նախորդել էր Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող
նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Այնուհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով, որը տեւել է ավելի քան երկու ժամ։
Թեեւ նախատեսվում էր, որ հանդիպումից հետո լրագրողներին կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, լրագրողների հետ հանդիպեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:
«Գոհունակությամբ կարող եմ նշել, որ նախագահներ Ալիեւը եւ Սարգսյանը կառուցողական երկխոսություն են ունեցել եւ նրանք կարողացել են նվազեցնել մոտեցումներում եղած տարբերությունները, որոնք վերաբերում են կարգավորման հիմնարար սկզբունքներին», - Պրահայում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայրում հրավիրված ասուլիսում հայտարարեց ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: - «Եվ համաձայնության են եկել այն հիմնարար գաղափարների շուրջ, որոնք քննարկելու նպատակով էլ եկել էին այստեղ: Այժմ ամեն ինչ մեզանից՝ համանախագահներից է կախված: Առաջիկա օրերին եւ շաբաթներին մենք աշխատելու ենք արտաքին գործերի նախարարների հետ: Այս հանձնարարությունը նախարարներին տրվել է երկու նախագահների կողմից: Մենք պետք է աշխատենք դետալների վրա, որպեսզի ավարտուն տեսքի բերենք այն մոտեցումները, որ այսօր քննարկման առարկա են հանդիսանում: Հիմնական աշխատանքը տարվելու է այն առանցքային խնդիրների շուրջ, որոնք ընդգրկված են կարգավորման հիմնարար սկզբունքների շրջանակում»:
Արդյո՞ք այդ առանցքային խնդիրներն են այն երկու հիմնական տարաձայնությունը, որ առկա էր բանակցային գործընթացում վերջին տարիներին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու Լաչինի միջանցքի պատկանելության հարցը: «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին համանախագահները չցանկացան պատասխանել: Միայն ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը փոխանցեց, թե՝ «շատ լավ տեղեկացված եք բանակցային գործընթացի մանրամասներից»:
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպմանը, ապա վերջնական պայմանավորվածություն դեռեւս չկա: Համանախագահները չեն բացառում, որ այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:
«Հեռանկարի առումով եւ որպես սկզբունքային համաձայնություն շարունակում է մնալ Սանկտ Պետերբուրգում հունիսի սկզբին կայանալիք հանդիպումը: Համենայն դեպս, մենք ձգտելու ենք կազմակերպել նման հանդիպում նշված ժամկետում: Մինչ այդ կկայանան մեր հանդիպումները [արտաքին գործերի] նախարարների հետ եւ, հավանաբար, համանախագահները կայցելեն տարածաշրջան», - ասաց ռուսաստանցի համանագահը Յուրի Մերզլյակովը:
Իսկ հնարավո՞ր է արդյոք Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների նախագահների գագաթնաժողովի կազմակերպումը: Այն, որ Օբամա – Մեդվեդեւ – Սարկոզի եռակողմ հանդիպումը, որ նվիրված կլինի Ղարաբաղյան կարգավորմանը, կարող է կազմակերպվել, մի քանի շաբաթ առաջ նշել էին դիվանագիտական որոշ աղբյուրներ: Հայաստանցի լրագրողի այս հարցին Մերզլյակովը պատասխանեց. - «Մենք վաղուց էինք քննարկում նման հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Մենք թերեւս ամենալավն ենք պատկերացնում, թե ինչ դժվար է նույն վայրում նույն ժամանակահատվածում հավաքել Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներին»:
Ավելի ուշ` Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակություն հայտնեց ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման կապակցությամբ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում բանակցությունների այս մի փուլը, Սերժ Սարգսյանը պատասխանեց` «օգտակար էին»:
Լիագումար նիստի ավարտին` ուշ երեկոյան տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ: Հանդիպումը տեւեց մոտ մեկուկես ժամ եւ ավարտվեց կեսգիշերին մոտ:
Առաջինը լրագրողներին մոտեցավ Սերժ Սարգսյանը: Աբդուլա Գյուլի հետ նրա հանդիպման գնահատականը հետեւյալն էր. - «Օգտակար էր: Մենք պայմանավորվեցինք հարգել մեր պայմանավորվածությունները»: Հայ - թուրքական հարաբերությունների բարելավման ճանապարհին հնարավոր նախապայմանների առկայության մասին Սերժ Սարգսյանը ասաց. - «Բացառված են նախապայմանները, ուղղակի բացառված»:
Աբդուլա Գյուլը հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպումն ընդհանուր առմամբ դրական գնահատեց. - «Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստան - Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակը: Քննարկել ենք նաեւ տարածաշրջանային հարցեր: Հիշեցնեմ, որ այսօր այստեղ` Պրահայում հանդիպել են նախագահներ Ալիեւն ու Սարգսյանը: Կարծում եմ, որ Կովկասում հարաբերությունների բարելավումը բխելու է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից»:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել «հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ առաջ շարժվել հայ - թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ»:
Մինչ Սերժ Սարգսյանին հանդիպելը Աբդուլա Գյուլը Չեխիայի մայրաքաղաքում բանակցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահը հինգշաբթի օրը երկկողմ հանդիպումներ եւ շփումներ է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի, Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքական հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դեյվիդ Միլիբենդի հետ:
«Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է», - Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ֆրանսուա Ֆիյոնը:
Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի վարչապետին է ներկայացրել հայ - թուրքական քաղաքական երկխոսության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Հայաստանի նախագահը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, իսկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում տեղի ունեցող բանակցային գործընթացը եւ բանակցային սեղանին առկա կարգավորման հիմնական սկզբունքները հնարավորություն են ընձեռում առաջ շարժվել: Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հակամարտության այնպիսի լուծման, որը կբերի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ֆրանսիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ֆիյոնը ողջունել եւ աջակցություն է հայտնել հայ - թուրքական քաղաքական երկխոսությանը եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:
Անգելա Մերկելը եւ Բենիտա Ֆեռերո-Վալդները ողջունել են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել այդ գործընթացին:
Ուրբաթ օրը Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության hարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ։
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հանդիպումների ընթացքում ընդգծել է Արեւելյան գործընկերության մեծ պոտենցիալը` խթանելու ներգրավված երկրների միջեւ տարածաշրջանային փոխգործակցությունը։
Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Խավիեր Սոլանայի հետ հանդիպումների ժամանակ կարեւորվել է ժողովրդավարական գործընթացների շարունակական խորացումը Հայաստանում։ Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը հնարավորություն կտա լուրջ առաջընթաց արձանագրել նաեւ այդ ուղղությամբ։
Հայաստանի նախագահը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոյին է փոխանցել Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագիրը։ Շուրջ 200 միջոցառում ենթադրող գործողությունների այս ծրագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով հաստատվել էր Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին։
Խավիեր Սոլանան ու Ժոզե Մանուել Բարոզոն բարձր են գնահատել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի ջանքերը` վստահություն հայտնելով, որ առկա խնդիրների կարգավորումը կբերի ողջ տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։