Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը Հաղթանակի օրվա առիթով շնորհավորել է վրացի վետերաններին


Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 64-ամյակի նախօրեին հատուկ ուղերձով դիմել է Վրաստանի քաղաքացիներին եւ շնորհավորել բոլոր վետերաններին:

«Համատեղ պայքարը ֆաշիստ զավթիչների դեմ ռուս-վրացական դարավոր բարեկամության ամենահիշարժան եւ հերոսական էջերից մեկն է: Մենք երբեք չենք մոռանա այն, որ տապալված Ռեյխսթագի վրա դրոշը կանգնեցրել են ռուս Միխայիլ Եգորովն ու վրացի Մելիտոն Կանտարիան», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` գրել է Մեդվեդեւն իր ուղերձում: - «Ընդհանուր պատմական ժառանգությունը, բարիդրացիական հարաբերությունների եւ բարեկամության ավանդույթները մեր երկու ժողովուրդների միջեւ փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման վերականգնման ամուր հիմքն են: Մեր ժողովուրդները երբեք թշնամի չեն եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG