Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի օրը Պրահայում հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ:
Նալբանդյանն ու Սեմնեբին անդրադարձել են մայիսի 7-ին Պրահայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, զրուցակիցները մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերաբերյալ: