Մատչելիության հղումներ

Պակիստանում ուժեղ բախումների պատճառով 40 հազար բնակիչ է տարհանվել


Պակիստանի կառավարական զորքերի ու թալիբների միջեւ ուժեղ բախումների պատճառով ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչ է տարհանվել երկրի հյուսիս-արեւմտյան Մինգոր քաղաքից:

Գրոհայինների դիրքերը ոչնչացելու համար բանակը օգտագործում է ռազմական ուղղաթիռներ ու հրետանի: Վերջին օրերին քաղաքի շրջակայքում բախումները ավելի են տարածվել:

Պակիստանի բանակի ու թալիբների բախման կենտրում գիշերօթիկ մի դպրոց է հայտնվել, որտեղ 80 երեխաներ ու 20 աշխատակիցներ կան: Գիշերօթիկի տնօրենը ասել է, որ սննդի ու ջրի ընդամենը երկու օրվա պաշար ունեն: Նա դիմել է զինվորականներին ու թալիբներին` խնդրելով չգրոհել դպրոցը:

Պակիստանի զինված ոժերը հաղորդում են, որ 35 գրոհային է ոչնչացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG