Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի համար դժվարըմբռնելի է Ռուսաստանի դիրքորոշումը

Հյուսիսատլանտյան դաշինքի համար դժվարըմբռնելի է այն դիրքորոշումը, որ որդեգրել է Ռուսաստանը Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունների հանդեպ: Այդ մասին հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ափաթյուրայը:

«Զորավարժությունները ծրագրվել էին դեռ մեկ տարի առաջ, սակայն պաշտոնական Մոսկվան ընդամենը մի քանի շաբաթ առաջ է սկսել բողոքել այս միջոցառման անցկացման դեմ», - նշել է Ափաթյուրայը:

Նրա խոսքով` Վրաստանում անցկացվող զորավարժությունը Հարավային Օսիայի օգոստոսյան ճգնաժամի հետ որեւէ կապ չունի:
XS
SM
MD
LG