Մատչելիության հղումներ

Ազնավուրը` Հայաստանի ներկայացուցիչ Ժնեւում եւ դեսպան Շվեյցարիայում


Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 4-ի հրամանագրով Շառլ Ազնավուրը նշանակվել է Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ժնեւ):

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` երեքշաբթի օրը Սերժ Սարգսյանը մեկ այլ հրամանագիր է ստորագրել աշխարհահռչակ շանսոնիեին Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին:

2008 թվականի դեկտեմբերին Շառլ Ազնավուրին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել: Նա Հայաստանի Ազգային հերոս է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG