Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը աշխատանքային ճաշ է ունեցել եվրոպացի դիվանագետների հետ


Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների եւ Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Վաղը Հայաստանի նախագահը կմեկնի Պրահա` մասնակցելու Եվրամիության «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին, որի շրջանակներում նախատեսվում է նրա ելույթը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում Պրահայում տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ։

Հայաստանի նախագահը Չեխիայի մայրաքաղաքում աշխատանքային հանդիպումներ կունենա նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG