Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Պրահա, որտեղ կմասնակցի Եվրամիության «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին։
Նախագահի մամլո գրասենյակը հավելում է, որ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է Սերժ Սարգսյանի ելույթը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում Պրահայում տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ», - ասված է հաղորդագրությունում։ - «Չեխիայի մայրաքաղաքում Հայաստանի Հանրապետության նախագահը աշխատանքային հանդիպումներ կունենա նաեւ Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եւ Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ` վերջիններիս նախաձեռնությամբ»։