Մատչելիության հղումներ

Սվետլանա Մեդվեդեւան ժամանել է Հայաստան


Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով այսօր Երեւան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւան։

Նախագահի մամլո գրասենյակի հայտնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ Նախագահի տիկնոջը դիմավորել է տիկին Ռիտա Սարգսյանը, ինչից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի Առաջին տիկնայք ուղեւորվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց հյուրընկալել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։

«Ռիտա Սարգսյանը եւ Սվետլանա Մեդվեդեւան այցելել են նաեւ Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղիկներ դրել 1915 թվականի ցեղասպանության զոհերի հուշակոթողին, եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ՌԴ Նախագահի տիկինը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում», - ասված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում։ - «Երեկոյան Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության Առաջին տիկնայք ներկա կգտնվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերային։ Այն տեղի է ունենում Ռիտա Սարգսյանի եւ Սվետլանա Մեդվեդեւայի բարձր հովանու ներքո։ Բալետի բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան եւ պետական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG