Մատչելիության հղումներ

Պրահայի գագաթնաժողովին Բելառուսը կներկայացնի փոխվարչապետը


Մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթնաժողովին, որի ժամանակ Եվրամիությունը ազդարարելու է Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկը, Բելառուսը ներկայացնելու է փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշենկոն: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եվրամիության նախագահությունը:

Ապրիլի վերջին Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը հայտարարել էր, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «լիովին մտադիր» է մասնակցել Պրահայի գագաթնաժողովին, ինչը համարվել էր Եվրամիության գործող նախագահ Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հրավերը Լուկաշենկոյի կողմից ընդունելու առաջին պաշտոնական հաստաստումը:

Այդուհանդերձ, «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Լուկաշենկոյի մասնակցությունը սկսեց անհավանական թվալ, երբ նա քննադատեց հրավերների փոխանցման ձեւը, քանի որ դրանցում բացակայում էին Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկվելիք երկրների ղեկավարների անունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG