Մատչելիության հղումներ

Կիվիրյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործը «իրավական անգրագիտություն» է


Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը երեքշաբթի օրը իրավական անգրագիտություն որակեց Քրեական օրենսգրի 117-րդ հոդվածով հարուցված գործը, ըստ որի Արգիշտի Կիվիրյանին ընդամենը մարմնական թեթեւ վնասվածք է պատճառվել։ Ռուբեն Սահակյանը համոզված է, որ քրեական գործ պետք է հարուցվեր օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով` սպանության փորձ, ընդ որում պարտադիր պետք է առկա լիներ 7-րդ կետը` մի խումբ անձանց կողմից։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
«Միայն [գլխում] գորշ նյութ չունեցող մարդը կարող է մտածել, որ գլուխը կենսական կարեւոր օրգան չէ: Հետեւաբար, եթե գլխին հասցված են վնասվածքներ… Բոլորդ էլ հավանաբար տեսել եք այն գործիքնեից մեկը, որով վնասվածք է հասցվել Արգիշտի Կիվիրյանի գլխին», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց Սահակյանը:

Արգիշտի Կիվիրյանի կինը փաստաբան Լուսինե Սահակյանն է, ով զբաղվում է ընդդիմության ակտիվիստներին առնչվող մի քանի աղմկոտ գործերով։ Ամուսնու դեմ իրականացվածը Սահակյանը իր փաստաբանական գործունեության հետ չի կապում.

«Ես հակված եմ մտածելու, որ սա կապված է Արգիշտիի լրատվական գործունեիության հետ, որովհետեւ ես մեծ հույսեր չունեմ այդ մարդկանց հետ կապված, որ նրանք կունենային այնքան բարոյակություն ձեռք չբարձրացնել կնոջ վրա: Զուտ դա է իմ մտածելակերպը, որ իմ փաստաբանական գործունեության հետ դա կապված չէ», - հավելեց նա:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը անցնող օրերին կարդացել է Արգիշտի Կիվիրյանի խմբագրած կայքի [Armenia Today] նյութերը՝ փորձելով հասկանալ, թե ով կարող էր հաշվեհարդար տեսնել լրագրողի հետ։ Ասաց, որ չի գտել նման հոդված։

Ի պատասխան հարցին, թե կապտժվե՞ն արդյոք հանցագործները, Մեսրոպ Հարությունյանը հատուկ ընդգծեց, որ կա նախագահի հանձնարականը անհապաղ բացահայտել գործը. - «Անցած տարվա ամռան վերջին Հրաչ Մելքումյանի դեմ կատարված հարձակումից հետո Սերժ Սարգսյանը խստագույնս հանձնարարեց բացահայտել գործը: Գործը մինչեւ այժմ բացահայտված չէ: Ստիպված եմ անել եզրակություն: Կարող եմ ճիշտ փաստերի հիման վրա անել գնահատող դատողություն՝ այդ հանձնարարությունները տրվում են գործը չբացահայտելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG