Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկուշաբթի օրը փորձել է փարատել Ադրբեջանի մտահոգությունները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված ջանքերի կապակցությամբ:
Ուրբաթ օրը Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնած Դավութօղլուն, ինչպես «Ռոյթերզ»-ին ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը, երկուշաբթի օրը Անկարայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ՝ քննարկելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» կապակցութամբ Ադրբեջանի մտահոգությունները:
«Պատահական չէ, որ իր առաջին հանդիպումը նախարարն անցկացնում է Ադրբեջանի փոխարտգործնախարարի հետ», - ասել է խոսնակը: - «Մենք որեւէ ճեղքվածք չենք ունեցել Ադրբեջանի հետ հարաբերություններում, եւ մոտ ապագայում սպասվում են բարձր մակարդակով երկկողմ հանդիպումներ»:
Մայիսի 13-ին, «Անատոլիա» գործակալության փոխանցմամբ, Բաքվում նախատեսված է Թուրքիայի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Էրդողանը նաեւ մայիսի 16-ին հանդիպելու է Ռուսաստանի վարչապետ Պուտինի հետ: