Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Բագրատ Եսայանն ազատվել է կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ` կրթության եւ գիտության փոխնախարար է նշանակվել Մանուկ Մկրտչյանը:
Վարչապետի որոշումներով, Դավիթ Երիցյանն ազատվել է տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալի, Հակոբ Մաթիլյանը` բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
Արթուր Պողոսյանն ազատվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից, որում նշանակվել է Արսեն Քարամյանը: Արթուր Պողոսյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Արտակ Չոբանյանը, Արտաշես Նիկոյանը եւ Զոհրաբ Թորոսյանը ազատվել են, համապատասխանաբար, Արարատի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոններից: