Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը այսօր կհանդիպի Հիլարի Քլինթոնի հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Վաշինգտոնում հանդիպելու է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։ Վաղը պետքարտուղարը հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյանորվի հետ։

Հանդիպումների այսպիսի հերթականության մասին հաղորդել է CNN-Turk հեռուստաընկերությունը` նշելով, որ բանակցությունների ուշադրության կենտրոնում են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ու հայ - թուրքական հարաբերությունների նորմալացումը։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարությունների մամուլի ծառայությունները տեղեկացրել են այցելությունների մասին։ Հայաստանից հաղորդել են, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի հրավերով Էդվարդ Նալբանդյանը մայիսի 3-5-ը կայցելի Վաշինգտոն։Ադրբեջանից հաղորդել են, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հրավերով Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում կլինի մայիսի 4-5-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG