Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վաշինգտոն


Դիվանագիտական աղբյուրներից «Ազատություն» ռադիոկայանին հայտնի է դարձել, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շաբաթավերջին կմեկնի Միացյալ Նահանգներ եւ երկուշաբթի օրը հանդիպում կունենա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Քննարկվելու է երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները առայժմ չեն հաստատում Վաշինգտոնում Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին տեղեկությունները: Էլմար Մամեդյարովը նույնպես Հիլարի Քլինթոնի հրավերով հաջորդ շաբաթ լինելու է Վաշինգթոնում:

Անցած երկուշաբթի Քլինթոնը եւ Նալբանդյանը, Միացյալ Նահանգների պետքարտուղարի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց էին ունեցել, որտեղ անդրադարձ էր կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Քլինթոնը «պատմական քայլ» էր որակել երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու մասին «ճանապարհային քարտեզի» շուրջ համաձայնության ձեռքբերումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG