Մատչելիության հղումներ

Ավտովթար՝ Հոլանդիայի թագուհու մասնակցությամբ շքերթի ժամանակ


Առնվազն երկու մարդ է զոհվել, երբ մի ավտոմեքենա մխրճվել է Հոլանդիայի թագուհի Բեատրիսի ու արքայական ընտանիքի անդամների մասնակցությամբ շքերթի մեջ:

Հոլանդական ոստիկանությունից BBC-ին հայտնել են, թե կատարվածը միտումնավոր հարձակում էր: Արքայական ընտանիքի անդամները չեն տուժել:

Ըստ չհաստատված հաղորդագրությունների, սեւ գույնի «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան վնասել է շքերթի 14 մասնակցիների: Շատ մոտ անցնելով արքայական ընտանիքին տեղափոխող բաց ավտոբուսի մոտով, ավտոմեքենան բախվել է փողոցում տեղադրված հուշարձանին:

Շքերթը տեղի էր ունենում Ամստերդամից 90 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ափլդորն քաղաքում: Ոստիկանությունը չի հաստատել զոհերի քանակը եւ հրաժարվել է մեկնաբանել միջադեպի պատճառները:

Հոլանդական հեռուստակայանների հաղորդմամբ, առնվազն 2 մարդ զոհվել է եւ 14-ը՝ վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG