Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոն այսօր ողջունել է «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը»։

Երեքշաբթի օրը Երեւանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ զրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացի կապակցությամբ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Հայաստանի արտգործնախարարը, նշել է, որ Հայաստանը մտադիր է ամրապնդել եւ զարգացնել ՆԱՏՕ-ի հետ փոխշահավետ համագործակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում. - «Էդվարդ Նալբանդյանը շեշտեց նաեւ, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ խաղաղապահության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարերային աղետների հետեւանքների վերացման եւ այլ ուղղություններով»։

Կլաուդիո Բիզոնիերիոն, կարեւորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանի գործընկերությունը եւ 2006-2008թթ. ԱԳԳԾ իրականացման արդյունքները ու հույս է հայտնել, որ 2009-2010թթ. գործողությունների ծրագիրը նույնպես հաջողությամբ կիրականացվի։

Կլաուդիո Բիզոնիերիոյի գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG