Մատչելիության հղումներ

Զոհեր` Բաքվում կիսակառույց շենքի փլուզման հետեւանքով


Առնվազն 4 մարդ է զոհվել Բաքվի Բիլգյախ թաղամասում կառուցվող շենքի վերջին հարկի փլուզման հետեւանքով:

Ինչպես հաղորդում է Day.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով իրավապահ մարմինները, եւս 6 մարդ ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են: Բացառված չէ, որ փլատակներում մնացած լինեն այլ զոհվածների մարմիններ:

Դատախազության փոխանցմամբ` Azinko ընկերության կողմից կառուցվող հյուրանոցի 9-րդ հարկում բետոնալցման աշխատանքների ժամանակ փայտյա կառույցները չեն դիմացել բետոնի ծանրությանը եւ փլուզվել են:

Փաստի կապակցությամբ քննություն է ընթանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG