Մատչելիության հղումներ

Սոչիի քաղաքապետի թեկնածու Նեմցովի շտաբը հայտարարում է ընտրակեղծիքների մասին


Ռուսաստան -- Սոչիի քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Բորիս Նեմցով, 27-ը ապրիլի, 2009 թ.
Սոչիի քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Բորիս Նեմցովի նախընտրական շտաբը հայտարարում է տեղի ունեցած զանգվածային ընտրակեղծիքների մասին:

Կիրակի օրը անցկացված ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթանակ էր տարել իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցության թեկնածու Անատոլի Պախոմովը։

Բորիս Նեմցովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի քվեարկության արդյունքները չեղյալ ճանաչվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG