Մոսկվա -- Սուպերմարկետը, որտեղ ոստիկանի կրակոցներից զոհվել են վաճառողուհին եւ հաճախորդներից մեկը, 27-ը ապրիլի, 2009 թ.
Մոսկվայում ոստիկանի կրակոցներից զոհվել է երեք մարդ, ծանր վիրավորել են եւս 6-ը։ Ռուսաստանի մայրաքաղաքի «Ցարիցինո» վարչական շրջանի ներքին գործերի բաժանմունքի պետ, մայոր Դենիս Եվսյուկովը նախ սպանել է իր վարորդին, այնուհետեւ մտել է սուպերմարկետ եւ շարունակել կրակոցները։
Սպանվել է խանութի վաճառողուհին եւ հաճախորդներից մեկը։ Միջադեպի հանգամանքները ճշտվում են։