Ապրիլի 26-ի նիստում Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) կքննարկի Հայաստանի իշխող կոալիցիայից դուրս գալու հարցը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովի դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ոչ հերքեց, ոչ ել հաստատեց տեղեկություններն այն մասին, թե ՀՅԴ-ն պատրաստվում է լքել կոալիցիան` նշելով, որ այդ մասին համապատասխան հայտարարություն կտարածվի երկուշաբթի:
Հայ հեղափոխական դաշնակցությունը ապրիլի 23-ի հայտարարությամբ արձանագրել էր, որ հայ-թուրք-շվեյցարական համատեղ հայտարարությունը «ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, ինչը կուսակցության համար հիմք է հանդիսացել քննարկել կոալիցիային մասնակցության «նպատակահարմարության» հարցը: