Մատչելիության հղումներ

Մոլդովայի ընդդիմադիրները մտադիր են արգելափակել նախագահի ընտրությունը


Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատներ ստացած երեք ընդդիմադիր կուսկացությունները այսօր հայտարարել են, թե մտադիր են արգելափակել նախագահի ընտրությունը եւ հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։

Ապրիլի սկզբին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթել էր իշխող Կոմունիստական կուսակցությունը` ստանալով խորհրդարանի 101 տեղերից 60-ը, մինչդեռ, նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է առնվազն 61 քվե։

Մոլդովական խորհդրարանի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 5-ին։ Այսօր իշխող Կոմունիստական կուսակցությունը նիստ կգումարի որոշելու` ում է առաջադրելու երկրի նախագահի պաշտոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG