Մատչելիության հղումներ

«Մեծ յոթնյակը» տնտեսական առողջացման նախանշաններ է տեսնում


Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո «Մեծ յոթնյակի»` աշխարհի 7 զարգացած երկրների ֆինանսների նախարարները հայտարարել են, որ իրենց տնտեսությունների անկումը սկսել է դանդաղել, սակայն փաստել են, որ առայժմ վաղ է խոսել տնտեսական աճի մասին:

Աշխարհի 7 խոշորագույն տնտեսությունների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները խոստացել են քայլեր ձեռնարկել իրենց երկրներում գործող մի շարք խոշոր ֆինանսական ընկերությունների առողջացման եւ կայունությունն ապահովելու համար եւ հույս են հայտնել, որ տարեվերջին կարելի է ակնկալել համաշխարհային տնտեսության առողջացման նախանշանները` չբացառելով, սակայն, որ իրավիճակը կարող է նաեւ վատթարանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG