Մատչելիության հղումներ

Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Թուրքիային երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցում ասել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

Սպիտակ տան փոխանցմամբ, փոխնախագահ Ջո Բայդենը ողջունել է Հայաստանի եւ Թուքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ ձեռք բերված «ճանապարհային քարտեզի» մշակման վերաբերյալ համաձայնությունը եւ շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին իր գործունեության համար:
XS
SM
MD
LG