Մատչելիության հղումներ

ՌԱՀՀԿ տնօրենը մեկնաբանում է հայ-թուրք-շվեյցարական հայտարարությունը


ՌԱՀՀԿ-ի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը
ՌԱՀՀԿ-ի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «ողբերգական եւ, ամենայն հավանականությամբ, անշրջելի քայլ» է որակել ապրիլի 22-ի հայ-թուրքական համատեղ հայտարարությունը:

Կիրակոսյանը նշել է, որ խնդրո առարկա տեքստի ուղերձը եւ այն տարածելու ժամանակը մտահոգությունների տեղիք են տալիս:

«Համաձայնելով տարածել համատեղ հայտարարություն, որն ակնհայտորեն համահունչ է Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության ժխտման թուրքական քաղաքականությանը, եւ այն տարածելով հատկապես ապրիլի 24-ի հերթական տարելիցից անմիջապես երկու օր առաջ, Հայաստանի կառավարությունը ցուցաբերել է ապշեցուցիչ կարճատեսություն ու անպատասխանատվություն», - ասված է ՌԱՀՀԿ-ի տնօրենի հայտարարությունում։

«Նմանատիպ ռազմավարական սխալը նոր հարցեր է առաջացնում Հայաստանի ղեկավարության իմաստասիրության, անկեղծության եւ լրջության մասին, հատկապես հայոց պատմության այսպիսի խոցելի հանգրվանում, երբ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հարցերը դեռեւս մնում են չլուծված, եւ Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների ապագա ընթացքը` կասկածի տակ», - նշում է Ռիչարդ Կիրակոսյանը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG